Ավետիք Իսահակյան

Ավետիք Իսահակյան

Իսահակյանն առաջնակարգ բանաստեղծ է, թերևս այդպիսի լուսավոր ու անմիջական տաղանդ այժմ ողջ Եվրոպայում չկա: Իսահակյանն բազմաժանր գրող է՝ բանաստեղծություն, պոեմ, բալլադ, պատմվածք, հեքիաթ, զրույց, կատարել է նաև թարգմանություններ: 1897 թ. լույս է տեսել նրա առաջին գիրքը «Երգեր ու վերքեր» խորագրով: Իր ապրած ժամանակաշրջանի ամենամեծ աղետը նա համարում է նյութամոլ ու անարդար աշխարհը: Նրա բանաստեղծությունները գրված են հայրենասիրական, մայրական սիրո, սիրո, բնության, պանդխտության թեմաներով:Շատ հաճախ նրա գործերում հայրենիքն ու մայրական սերը միաձուլված են:

Գործնական աշխատանք

Գործնական աշխատանք

31. Արտաքուստ հանգիստ ու խաղաղ սպասում էր: Միայն մերթ ընդ մերթ ժամացույցին նետած հայացքներն էին մատնում, որ շտապում է: Վերջապես ավտոբուսը եկավ: Մոտեցավ, ուզում էր բարձրանալ, բայց սևեռուն ինչ-որ հայացք նրան ստիպեց շրջվել:

32. Եթե Կարենը չհասցնի ավարտել տնային աշխատանը, ապա ցածր գնահատական կստանա:

Քանի որ ծխախոտը վնասակար է առողջությանը, հետևաբար պետք է վերջ տալ ծխելուն:

Որովհետև ուսուցիչը լավ չէր բացատրել, ուստի ես չկատարեցի առաջադրանքը:

Քանզի քեզ այստեղ անհետաքրքիր է, ուրեմն հեռացիր:

33. 1. Եթե վագոնավարն ուրիշ ուղիներ փնտրի (չփնտրի), տրամվայը գծերից դուրս կգա (չի գա):

2. Այդ ուխտերին կտեսնեք (չեք տեսնի), եթե կենդանաբանական այգի գնաք (չգնաք):

3. Եթե փղի վրա հարձակվեն (չհարձակվեն), նա էլ ժանիքը գործի կդնի (չի դնի):

4. Փիղն իր կնճիթով վերից վար ջրում է ( չի ջրում) իրեն, երբ շոգ է լինում ( չի լինում):

5. Եթե սագը սուզվում է (չի սուզվում), ուրեմն անձրև գալու է (չի գալու): Իսկ եթե մի ոտքի վրա է կանգնում (չի կանգնում) ու գլուխը թաքցնում ( չի թաքցնում) թևի տակ, սաստիկ ցուրտ է լինելու: Երբ սագերը դեպի հարավ են չվում (չեն չվում), ուրեմն ձմեռը մոտ է (մոտ չէ:

6. Հողի մեջ որ փոս գտնեն (չգտնեն), բույն կսարքեն (չեն սարքի):

Գործնական աշխատանք

Գործնական աշխատանք

54. Բուժսպասարկում, խաչեղբայր, մեկ-մեկ, հուրի-փերի, հազար վեց հարյուր։

55. Գավառից գավառ, հազարամյա, քարընկեց, կանաչ-կարմիր, ողջ-ողջ։

56. Քսանհինգամյա, կարծես թե, սև-սպիտակ, հլու-հնազանդ, դափնե վարդ։

57. Ազգընտիր, խոխարքա, դեպքից դեպք, երանգ-երանգ, լավ-վատ։

58. Ընկեր-բարեկամ, թևածել, ի լրումն, ժուկով ժամանակով, դարից-դար։

59. Կուժ կոտրուկ, բառ գիրք, ձորից-ձոր, հայ-արաբական, հանովի-դնովի։

60. Ժամ-պատարագ, ծունր իջնել, լինել-չլինել, պարզից-պարզ, իրարանցում։

61. Բերանքսիվայր, տխուր-տրտում, հարյուր քսանմեկ, մինչևիսկ, վառ դեղին։

62. Դյուրըմբռնելի, կամաց-կամաց, մուգ կանաչ, ութ հարյուր, դեղ-դարման։

63. Զույգ-զույգ, հարյուր տասը, վառ կարմիր, արևմտաեվրոպական, ժող-գործիքներ։

64. Ողջ-առողջ, հարավ-արևմուտք, հարավաֆրիկական, ինչ որ  է, ծովից ծով։

65. Լույս ընծայել, կիսատ-պռատ, վայր ի վերո, հինգ հարյուր, մանր-մունր։

66. Քանի դեռ, գնացող-եկող, խորդուբորդ, տեղի-անտեղի, հարյուր հազար։

67. Դյուրընթեռնելի, գույնզգույն, բերանից-բերան, հարյուր ութ, որոշիչ որոշյալ։

68. Ուսուցիչ-ուսուցչուհի, ի սկզբանե, փոքր ինչ, տարուց տարի, գիշեր-ցերեկ։

69. Տեր-տիրական, երգարվեստ, առաջընթաց, հալվել-մաշվել, հարյուր մեկ։

70. Դափնեպսակ, թև-թիկունք, հայ-պարսկական, գիտքարտուղար, քարից- քար։

71. Ավարառնել, վաթսունմեկ, ըստ պատշաճի, գրական-գեղարվեստական, մի երկու։

72. Կեսբերան ասել, ի պաշտոնե, ասել-խոսել, հեռու-հեռու, գործընկեր։

73. Ջարդել-փշրել, թփից-թուփ, ի վերջո, գերծանր, վեր-վեր թռչել։

74. Շինվարչություն, հարյուր ութ, քաշել քաշքշել, երգիչ-երգչուհի, ռազմածովային։

75. Կողք-կողքի, ոտքը ոտքին գցել, հայ-հունական, ռազմաքաղաքական, շիթ-շիթ։

76. Վաղուց ի վեր, ի շահ, ազգուտակ, կիսատ-պռատ, ռուս-ճապոնական։

77. Մի-մի, ի հճուկա, ներս առնել, առտնին, դուրս մղել։

78. Մուգ կապույտ, հականե-հավանե, իննսունութ, գենանցում, ծուռ-ծուռ նայել։

79. Դժվար ընթացք, հարյուր երեսունմեկ, դարից-դար, գունդ-գունդ, գործընկեր։

80.  Եռուզեռ, փերթ-փերթ, զինգրքույկ, ըստիս, դափ-դատարկ։

81. Կիլովատ ժամ, հայ-պարթևական, մերձ-արևադարձային, հարյուր ութ, լույսընծայել։

82. Հազար հինգ հարյուր, կերած-խմած, կանգ առնել, ափհանում, դյուրընկալ։

83. Դեմ-դիմաց, երկար-բարակ, փայտփորիկ, հորյուր չորս, ասած-չասած։

84. Խնդուն երես, հարավ-աևելք, հեռու-մոտիկ, վաղուց ի վեր, կոհակ առ կոհակ։

85. Հարավ-արևելյան, չորս-հինգ, վաթսունութ, կոհակ-կոհակ, դուրս քշել։

86. Թավալ-գլոր, վերընթացք, թոշնել-թառամել, գող-գող, խոսք տալ։

Գործնական աշխատանք

Գործնական աշխատանք

Եթե նույն արմատը առանց փոփոխության երկու անգամ գրվում է դնում ենք գիծ:

Շուտ-շուտ, արագ-արագ, մեկ-մեկ, հազար-հազար…

Գծիկով են գրվում նաև այն բառերը, որոնց մեջ կրկնվող երկրորդ բառի առաջին կամ երկրորդ բառը հնչյունափոխվել է:

Մարդ-մուրդ, փոքր-մոքր, պստիկ-մստիկ, աման-չաման, կամա-ակամա, առոք-փառոք, ամախ-զամբախ, ակաս-պակաս, գոգլի-մոգլի, լոթի-պոթի…

Որոշ բառերի գերադրական աստիճանը կազմվում է ինքնուրույն գործածություն չունեցող մասնիկներով, որոնք գրվում են փ-ով և գծիկով:

Դափ-դատարկ, կափ-կանաչ, ճեփ-ճերմակ, սեփ-սև, դեփ-դեղին, լեփ-լեցուն, շիփ-շիտակ, քափ-քրտինք, նոփ-նոր, միս-մինակ…

Այն բառերը , որոնք առարկան բացատրում են երկու տարբեր կողմերից, գրվում են գծիկով:

Տուն-թանգարան, աղբյուր-հուշարձան, ցուցահանդես-վաճառք, մսուր-մանկապարտեզ, դպրոց-առողջարան, խաղ-հանելուկ, վագոն-ռեստորան…

Այն բառերը, որոնք մատնանշում են տարբեր լեզուների, ժողովուրդների հետ կապված հարաբերություններ, գրվում են գծիկով:

Հայերեն-անգլերեն, ռուս-ճապոնական, թաթար-մոնղոլական, ռուս-անգլերեն, թուրք-թաթարական…

Ի նախդիրը

Գործնական աշխատանք

Գործնական աշխատանք

1 Շատ ու շատ դարեր առաջ սաղարթախիտ անտառում հանդիպեցին ծառերի արքա կաղնին ու հավքերի արքա արծիվը:

Շուրջը տարածած հզոր ճյուղերը՝ կանգնած էր կաղնին՝ ամբողջովին կանաչ, փարթամ տերևներով զարդարված: Խրոխտ ու երկնահուպ կաղնին իշխում էր բոլորի վրա՝ հաստաբեստ ճյուղերի հովտանու տակ պահելով անտառի՝ իր համեմատությամբ գաճաճ թվացող բնակիչներին:

Արծիվը՝ բարձրաբերդ քարակարկառների, լերկ լեռնագագաթների վեհապանծ տիրակալը, բացած

հսկայական թևերը, գիշատիչ աչքերով նայեց կաղնուն և մագիլներով բռնելով ճյուղերից՝ քմծիծաղով ասաց.

— Տեսնում եմ՝ հպարտ ես ու անբարտավան: Չլինի՞ կարծում ես, թե տիեզերքի տիրակալն ես: Նայի՛ր՝ ով է կանգնած քո առաջ, և խոնարհվի՛ր: Դարերն անգամ վախենում են ինձանից, և այն ժամանակ, երբ քո տեղում արմատներն էլ չեն լինի, ես՝ ահեղ արքաս երկնքի, դեռ կսավառնեմ բարձրունքներում:

— Մի՛ պարծենա այդպես,-  բարբաջեց կաղնին՝ արհամարհանքով նայելով արծվի՝ կրակի պես բոցկլտուն աչքերին:

— Գոռո՛զ արծիվ, ժամանակը ցույց կտա:

1.Շարունակի՛ր և ամբողջացրո՛ւ կաղնու խոսքը՝ ուղղված արծվին:

2.Ի՞նչը դուր չեկավ քեզ արծվի պահվածքում և ինչո՞ւ: Կարծիքդ հիմնավորի՛ր 1 նախադասությամբ:

3.Տեքստում գործածված մագիլ, սավառնել, լերկ բառերին գրի՛ր երկուական հոմանիշ: