Դարեհ I-ի բարեփոխումները

Դարեհ I-ի բարեփոխումները

Դարեհ I-ը կատարել է վարչատնտեսական ու ռազմական բարեփոխումներ, տիրակալությունը բաժանել է 24 սատրապության, նշանակել  կառավարիչսատրապներ, որոնք  ենթարկվել են արքային: Մ. թ. ա. V դարի հույն պատմիչ Հերոդոտոսը տեղեկացնում է Աքեմենյան 20 սատրապության ժողովուրդների, նրանցից գանձվող հարկերի չափերի մասին: Հայաստանը, լինելով XIII սատրապության հիմնական երկիրը, պարսից բանակին հանձնել է 20 հզ. նժույգ և արքունիքին տարեկան վճարել է 400 տաղանդ արծաթ: Հայոց թագավորսատրապներն իրենց զորքերով մասնակցել են տերության պատերազմներին: Հատկապես հռչակված էր հայոց այրուձին: Պարսիկներն արտոնյալ էին` հարկերից` ազատված: Չափահաս պարսիկ այրերն ապրել են պետական գանձարանի, այսինքն՝ նվաճված ժողովուրդներից գանձվող հարկերի հաշվին, ծառայել  են «անմահների» գնդում, բանակի հրամանատարական կազմում, պետական գործակալություններում
Դարեհ I-ը սահմանել է դրամական ընդհանուր կարգ՝ ըստ ոսկե դրամի՝ դարիկի կամ դահեկանի (8,416 գ): Ոսկեդրամ հատելու իրավունք վերապահվել է միայն Աքեմենյան թագավորին, իսկ տեղական թագավորներին ու իշխաններին՝ միայն արծաթե դրամ՝ սիկլ (5,62 գ = 0,05 դարիկի): 
Դարեհ I-ը զբաղվել է տերության կարևոր տնտեսական և վարչական կենտրոնները միացնող ճանապարհների շինարարությամբ, կարգավորել հին առևտրական ճանապարհները: Նշանավոր էր շուրջ 2 հզ. կմ երկարությամբ «արքայական ճանապարհը»՝ բազմաթիվ իջևանատներով և փոստատներով: Ճանապարհը, որի մի մասն անցնում էր Հայաստանի հարավային շրջաններով, ձգվում էր տերության արևելքից մինչև արևմուտք՝ մայրաքաղաք Շոշից մինչև Էգեյան ծով: Դարեհ I-ի բարեփոխումների շնորհիվ Աքեմենյան տիրակալությունը համախմբվել և հզորացել է

Leave a comment